036 ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ

Մենք մտնում ենք մեր ժառանգության մեջ, ինչպես Աստված է նախատեսել։ Մեզանից շատերն սկսում են արթնանալ և գիտակցել այն զորությունն ու իշխանությունը, որ ունենք Հիսուս Քրիստոսի մեջ։ Մինչդեռ քչերն են սկսում քայլել այդ զորությամբ և իշխանությամբ։

Երբ օրինակ մենք խոսում ենք վատ եղանակի դեմ, արդյո՞ք լիովին ակնկալում  ենք, որ եղանակը ոչ միայն կլսի, այլև կհնազանդվի մեզ, նույնիսկ եթե մենք շշնջում ենք։ Թե օրինակ, երբ որ մեր ամենահեղինակավոր ձայնով ասում ենք. «Փոթորիկը թող դադարի Հիսուսի՛ անունով», մեր ներսում դեռ մտածում ենք. «Հուսով եմ, որ գուցե մի բան լինի»։ Իհարկե այս ամենը դուք կարող եք համարել արկածային մի ուսմունք և միայն այն պատճառով, որ այն գտնվում է ձեր հարմարավետության գոտուց դուրս ու պատկերացումից վեր։ Բայց դա չի նշանակում, որ այն Աստծու հարմարավետության գոտուց դուրս էլ է գտնվում։

Այսպիսով, հարց է առաջանում. «Ի՞նչ ենք մենք ակնկալում Աստծուց։ Ինչպիսի՞ն են մեր ակնկալիքները Նրանից»։

Նա Աստված է։ Արդյո՞ք մենք քիչ բան ենք ակնկալում Նրանից… Չնայած որ Նա Ամենակարող Աստվածն է, Ամենազորեղը, Ինքն Իրեն հայտնողը և Ինքնագոյը։ Աստված Ինքը Նա՛ է, ով սիրել է մեզ դեռևս ժամանակներից առաջ և սիրում է որպես Իր ժողովրդի մի մասնիկը… Աստված, ով խաչին բարձրանալու բնավորությունն ուներ Իր սրտում՝ Տիեզերքի հիմնումից էլ առաջ։ Մենք ի՞նչ եք ակնկալում այդ Աստծուց։

Մեր Երկնավոր Արքան այնպիսի մեկը չէ, որ փոքր է ու ողորմելի և անկարող է անել այն ամենը և նույնիսկ ավելին, քան մենք երբևէ կարող ենք պատկերացնել… Եվ չէ՞ որ Նա մեզ հետ խոսել է… Այո՛, այո՛, Նա մեզ հետ խոսել է…Եվ ՇԱՏ։ Արդյո՞ք Աստված չի խոսում, թե՞ մենք չենք լսում։ Արդյո՞ք մենք ակնկալում ենք, որ Նա Ինքն Իրեն հայտնի մեզ, թե՞ ակնկալում ենք, որ Նա միայն փոքր «կաթիլներով» կներկայանա, ու հեռու կմնա մեզանից։ Իսկ երբ մենք Աստծուն հարցեր ենք տալիս, ակնկալո՞ւմ ենք, որ Նա պատասխանի մեզ։

Օրինակ, մենք պատասխան ենք ակնկալում մեր ընկերներից, երբ խոսում ենք նրանց հետ կամ հարցեր ենք տալիս… Իրականում, մենք ակնկալում ենք, որ մարդկանց հետ առչնվելը նաև լիարժեք լինի, որ մենք ամեն կերպ տեսնենք, զգանք, որ նրանք մեզ արձագանքում են։ Եվ երբեմն մեզ շատ է տխրեցնում, երբ նրանք չեն պատասխանում, չեն արձագանքում մեզ… Իսկ արդյո՞ք մենք լիարժեք կերպով հանդիպում ենք ակնկալում Աստծու հետ՝ օրինակ որ Նա արձագանքի մեզ, որ մենք զգանք Նրա ներկայությունը, տեսնենք Նրա գործելը։

Երբեմն մենք քիչ բան ենք ստանում, որովհետև քիչ բան ենք ակնկալում։ Իհարկե ոչ միշտ է դա այդպես, բայց կասկածում եմ, որ ավելի հաճախ է, քան կարծում ենք։ Արդյո՞ք մենք ակնկալում ենք, որ Աստված կպահի Իր խաղաղության խոստումը, թե՞ հիմնականում միայն հույս ունենք, որ Նա մեզ որոշակի խաղաղություն կպարգևի՝ այն պահերին, երբ ճնշումների կամ բռնությունները բացակայում են։ Արդյո՞ք մենք ակնկալում ենք, որ Աստված հոգ կտանի մեզ համար, թե՞ ավելի շատ հույս ունենք, որ գուցե Նա կհոգա մեր մասին։ Արդյո՞ք մենք ավելի շատ հույս ունենք, որ Աստված մեզ քաջություն կտա պայքարի համար, թե՞ ակնկալում ենք, որ Նա մեզ ուժ և կարողություն կտա, ինչպես որ Նա ասել է։

Ի՞նչ ենք մենք ակնկալում Աստծուց։ Եկե՛ք ուղղակի ազնիվ լինենք։ Ի՞նչ ենք մենք ակնկալում Տիրոջից։

Անկեղծ ասած, ես հաճախ նկատում եմ, որ մարդկանցից ավելին եմ ակնկալում, քան Աստծուց։ Ու ես պարզապես սխալվում եմ դրանում։ Ես համոզված եմ, որ երբ մենք մեր ակնկալիքներն ու հույսը դնում ենք մարդկանց և ծառայությունների վրա՝ մեզ հաստատուն պահելու և հավանություն տալու համար, Աստված այդ դեպքում ցույց է տալիս մեզ նրանց թերությունները։ Միայն Տերն է հաստատուն պահում և հավանություն տալիս մեզ, ոչ թե մարդիկ, բայց մենք չափազանց հեշտությամբ ենք ակնկալում մարդկանցից։

Տերն Ամենակարող է, ունի անսահման կարողություններ, քան մարդիկ և ավելի պատրաստակամ է՝ մեզ օգնելու։ Բայց մինչդեռ ես կարող եմ ակնկալիք ունենալ, որ մարդիկ կարձագանքեն և ավելի շատ միայն հույս ունեմ, որ Աստված կարձագանքի…. Երբ օրինակ ես միացնում եմ լույսի անջատիչը, սպասում եմ, որ լույսը վառվի։ Իսկ մի՞թե չպետք է ավելի շատ ակնկալիք ունենանք Աստծուց, քան օրինակ լույսի անջատիչից: Աստված ավելի մեծ, ավելի հզոր և ավելի վստահելի է, քան օրինակ լույսի անջատիչը։ Բայց այնուամենայնիվ, ես հասկանում եմ, որ ավելի շատ ակնկալիք ունեմ մարդկանցից և ֆիզիկական իրերից, քան Աստծուց։ Ու ես կուզենայի փոխել իմ մտածելակերպն այդ առումով:

Ես չեմ կարող մտածել որևէ այլ պատճառի մասին, թե ինչու ես ամեն օր լիարժեք հաղորդակցություն չէի ունենա Երկնային Հորս հետ, բացառությամբ իմ սեփական անհավատության… Եվ ինձ թվում է, որ շատ անգամ, ես պարզապես հույս ունեմ, որ Աստված Ինքն է, որ պիտի միշտ առաջին քայլն անի ու եթե չանի էլ, ապա պիտի անակնկալի գամ։

Օրինակ, ես ակնկալում եմ, որ եղանակը կփոխվի, երբ ես խոսում եմ դրա հետ (և դա ճիշտ է, ես իսկապես այդպես եմ անում և արդեն տարիներ շարունակ հաջողությամբ խոսում եմ եղանակի հետ, ինչպես Տերն է ինձ ասում։ Ինձ համար դա պարզապես բնական բան է թվում)։ Ես իսկապես ակնկալում եմ, որ Տերը կլսի ինձ և կպատասխանի ինձ (սա ևս մեկ բան է, որն ինձ համար բնական է թվում)։ Լավ հոր համար բնական բան է արձագանքել իր զավակներին, ուստի մեր գլխում ամենահեռավոր միտքը պիտի լինի այն, որ Աստված չի արձագանքի… Իսկ իրականում, ինձ համար օրինակ ավելի մեծ հավանական պիտի լինի այն, որ լուսինը պանրից է պատրաստված, քան այն, որ Աստված չի արձագանքի մեր կանչին։

Ես ուզում եմ, որ գերբնականը դառնա իմ բնականը։ Եվ ես ուզում եմ ընթանալ «Աստծու բնականի» մեջ։ Եվ ես ուզում եմ դադարել այդքան զարմանալ գերբնականից… Ես երբեք չեմ դադարի լիովին հիանալ Աստծու հետ մտերիմ լինելուց, բայց ես ուզում եմ նաև, որ Նրա «բնականը» լինի իմ «բնականը»։

Եթե ​​Տերը մեզ հուշում է ու նաև մղում է, և մենք ասում ենք քաղցկեղին, որ այն անհետանա ու այն իսկապես չորանում և անհետանումէ, դա մեզ համար պետք է դառնա նորմալ հանգամանք… Եվ մենք այն դեպքում պիտի զարմանանք, եթե այն չի չորացել ու անհետացել, այլ ոչ թե զարմանանք, եթե չորացել ու անհետացել է։

Իսկ դուք, ի՞նչ եք ակնկալում Աստծուց։

(Թարգմանությունը՝ Արթուր Իսպիրյանի / Translation by Artur Ispiryan.

Leave a Reply