037 ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ՆՎԱՃՈՂՆԵՐԸ

Երբեմն, նույնիսկ եթե թվում է, թե ամբողջ աշխարհը մեզ դեմ է, նույնիսկ երբ մեր աչքերը միայն մութ ամպեր են տեսնում շուրջ բոլորը, որպես հավատացյալներ, մենք պիտի գիտակցենք, որ Աստված մեր կողքին է, և մենք ունենք ուժ ու զորություն՝ հաղթանակներ տանելու համար։ Որպես հավատացյալներ, մենք պիտի գիտակցենք, որ Տիեզերքի Արքան մեր մեջ է, մեզ հետ և մեզ համար է։ Մենք պիտի գիտակցենք, որ  մենք ունենք մեզ առաջնորդող Սուրբ Հոգուն, ով մեր առջևից գնում է որպես պայծառ ամպ և մեր թիկունքն է պահում՝ որպես կրակե սյուն։ Մենք պիտի գիտակցենք, որ ունենք Աստծու գրավոր Խոսքը, մենք ունենք հաղորդակցություն Հիսուսի և Նրա սուրբերի հետ։ Հաշվի առնելով այս բոլոր փառահեղ ճշմարտությունները, ես չեմ գտնում որևէ լավ պատճառ, թե ինչու մենք պիտի մտնենք մարտի մեջ ու երբևէ պարտվենք։

Մենք ավելին ենք, քան նվաճողները։ Ավելին ենք, քան պարզապես նրանք, ովքեր սկսում են տիրել կամ  էլ հաղթում են՝ հաղթահարելով խոչընդոտները կամ հակառակությունները։ Այո՛, մենք ավելի՛ն ենք։ Մենք պարզապես նվաճողներ չենք, այլ ավելի՛ն ենք։ Հիսուս Քրիստոսն ավելին էր, քան նվաճողը, ուստի մենք ևս, որպես Նրա ժողովուրդ, ավելին ենք, քանի որ Նա՛ է ավելին։ Եվ քանի որ Նա ավելին է, ուրեմն մենք էլ ենք ավելին։ Քանի որ Տերն է հաղթողը, ուրեմն մենք ևս Նրանով կարող ենք հաղթողներ լինել։

Հռոմեացիներին 8.37-ի մեջ անգլերենում ասվում է. «Մինչդեռ այս բոլոր բաներում մենք ավելին ենք, քան նվաճողները Նրա միջոցով, ով մեզ սիրեց»։ (Հայերենում ՝«Բայց այս բոլոր բաներում առավել ևս հաղթում ենք Նրա՛ միջոցով, ով մեզ սիրեց»։)  Այս համարում «ավելին, քան նվաճողներ» արտահայտությունը հունարեն «hypernikao» բառն է, որի մեջ «hyper» նշանակում է «հաղթահարել և վեր՝ ավելին», իսկ «nikao»՝ «նվաճել»։ Աստված մեզ ստեղծել է որպես այնպիսի մարդկանց, ովքեր անվերապահորեն հաղթահարում են ամեն բան և հաղթանակն են ձեռք բերում։ Այո՛, ավելին են, քան նվաճողները։

Ի՞նչ եք կարծում, Աստված ինչպիսի՞ մարդիկ է մեզ համարումկ։ Սմիթսոնյան թանգարանում կա մի գոգնոց՝ կեղտոտ շագանակագույն հետքով՝ շոկոլադի հետքի նման։ Առաջին հայացքից ան սովորական մի գոգնոց է։ Բայց երբ գնում ենք պատմության խորքերը, տեսնում ենք, որ այն ուղղակի սովորական գոգնոց չէ։ Երբ նախագահ Աբրահամ Լինքոլնին (նրա վրա կրակել էին թատրոնում) վիրավորված դուրս էին բերում թատրոնից ու անցնում էին մի փոքրիկ աղջկա կողքով, Լինքոլնի արյունը թափվեց նրա գոգնոցի վրա, և անմիջապես ինչ-որ մեկն ասաց. «Դա արդեն սրբազան գոգնոց է Ամերիկայի համար, պահպանե՛ք այն»։ Ոչ ոք չի կարող գնել Լինքոլնի արյումով դրոշմված այդ գոգնոցը։ Եվ ես ուզում եմ ձեզ ասել հետևյալը՝ աշխարհի, մարմնի, սատանայի և ամբողջ դժոխքի առաջ, եթե Հիսուս Քրիստոսի արյունը ձեզ վրա է, ապա դուք ավելի արժեքավոր եք, քան ցանկացած ոսկու հանքի կամ աշխարհի որևէ այլ բանի ողջ հարստությունը։ Դուք շատ թանկ եք Աստծու։ Դուք  ԱՎԵԼԻՆ ԵՔ։

Եկե՛ք դիտարկենք, թե ինչպիսի հակադրություններ կան Հռոմեացիներին ուղղված թղթի 7-րդ և 8-րդ գլուխներում.

7-րդ գլուխը մռայլության գլուխ է, 8-րդը՝ փառքի։ 7-րդ գլուխը դատապարտության գլուխ է, 8-րդը՝ ազատագրման գլուխ։ 7-րդ գլխում թաղման երթ է, 8-րդ գլխում՝ հարսանեկան երթ։ 7-րդ գլուխը գերեզմանի մասին է, 8-րդ գլուխը՝ հաղթանակի մասին։ 7-րդ գլուխը կորուսյալ դրախտի մասին է, 8-րդ գլուխը՝ ազատագրման և բերկրանքի մասին։ 7-րդ գլուխը տառապանքի և դատապարտման գլուխ է, 8-րդ գլուխը՝ ազատագրված հոգու։ 7-րդ գլուխը եսակենտրոն մարդու մասին է, 8-րդ գլուխը՝ Քրիստոսակենտրոն մարդու մասին։

Ոչ միայն նվաճողներ, այլ «ավելին, քան նվաճողները»։ Եվ այս արտահայտությունը պետք է դառնա յուրաքանչյուր քրիստոնյայի ինքնության և ինքնագնահատականի մի մասը։ Մենք պարտված, ձախողակներ, անհանգստությունների մեջ եղող, շփոթված, հուսահատված կամ խավարի տիրապետության տակ գտնվող մարդիկ չենք։ Հռոմ. 8.37-րդ համարում ասվում է. «Այս բոլոր բաներում…»… ձեր կյանքում չկա որևէ ոլորտ, որտեղ, որպես քրիստոնյա, ձեզանից պարտված լինել է սպասվում։ «Ամեն ինչ» նշանակում է ամեն ինչ, և «ամեն ինչի» ոչ մի մաս չի նշանակում ոչինչ, բացի «ամեն ինչից»՝ ամբողջ քանակով կամ չափով։

Ճիշտ է, մենք առնչվում ենք և դեռ կառնչվենք մարտահրավերների ու դժվարությունների, բայց (խոսք 37) «այս բոլոր բաներում» մենք ավելին ենք, քան պարզապես նվաճողներն ու հաղթանակածները։ Այո՛, ավելի՛ն։ Մենք՝ Աստծու ժողովուրդը, մարդիկ ենք, ովքեր բառացիորեն ասված,  լիցքավորվել են Աստծու պայթուցիկ, դինամիկ զորությամբ և ովքեր կյանքին դիմավորում են քաջ սրտով։ Մարդիկ, որոնց ձայնի տոնն ու խոնարհումը արտացոլում են Աստծու Որդուն «…ամբողջ շնչով, ամբողջ մտքով և ամբողջ զգացումով» (Մատթեոս 22.37)։ Մենք Լույսը կրողներն ենք։ Այո՛, և ավելի՛ն։

Մենք այն մարդիկ ենք, ովքեր ոչ միայն նվաճողներ են, ոչ միայն հաղթահարել և հաղթահարում են մեղքի, կախվածության, վախի և վատ սովորությունների կապանքները, այլև քայլում ենք Աստծուց տրված զորությամբ և իշխանությամբ, որպեսզի բերենք Աստծու «dunamis»-ը (սրանից էլ դինամիտ բառը) զորությունը նաև ուրիշներին, որպեսզի նրանք նույնպես ազատվեն խավարի այն իշխանությունից, որը մարդկությանը կապում է քաոսի և մահվան հետ։ Մենք ապրում ենք մեր կյանքը «ավելինով», ոչ միայն բավարարվելով Երկնքի դարպասներով, այլև իրականում ապրելով որպես Աստծու որդիներ և դուստրեր։ Նաև բարգավաճելով Քրիստոսում՝ նեղությունների, տառապանքների, հալածանքների, սովի, մերկության, վտանգի կամ մահերի միջով։ Մենք սուպեր-նվաճողներ ենք։ Այո՛, և ավելի՛ն։

Մենք զարդարված չենք մռայլությամբ, կամ պարզապես մոխրագույններով ու շագանակագույններով կամ մոխրագույն, մուգ գույներով… աշխարհի խամրած գույներով… Հիսուսի միջոցով մենք զարդարված ենք ԱՎԵԼԻՆՈՎ՝ փայլուն կապույտներով, փայլուն ոսկեգույններով, շլացուցիչ կարմիրներով, թագավորական մանուշակագույններով և վառվռուն կանաչներով՝ Աստծու Լույսից պատրաստված զարդարանքներով։ Այո՛, ավելի՛ն։ Քրիստոսի միջոցով Աստված մեզ տվել է աչքեր, որոնք տեսնում են հորիզոնից այն կողմ, ականջներ, որոնք լսում են հեռվից եղողը և բերաններ, որոնք կարող են խոսել Աստծու սրտի մասին մայրցամաքներից այն կողմ, և ժամանակ՝ աշխարհը փոխելու համար։

Հիսուսի մեջ մենք ավելին ենք, քան պարզապես այրիներ, որբեր և մուրացկաններ, ովքեր հազիվ են հաղթահարում կյանքի մարտահրավերներ ու դժվարությունները։ Մենք ապրում ենք հարություն առած և զորացած կյանքով՝ Աստծու Որդու հավատքի միջոցով, ով մահացավ և Իրեն զոհաբերեց մեզ համար։ Մենք ավելին ենք, քան պարզապես նվաճողները։

(Թարգմանությունը՝ Արթուր Իսպիրյանի / Translation by Artur Ispiryan

Leave a Reply