038 ԻՆՉՈ՞Ւ ԱՅՍՊԵՍ ՎԱՐՎԵԼ ՄԵԶ ՀԵՏ

Այն, որ Աստված ինչ-որ բան գիտի, չի նշանակում, որ Նա է կարգադրել, որ այդպես էլ պետք է լինի։ Հաճախ մենք բողոքում ենք. «Ինչո՞ւ պետք է Աստված այսպես կամ այնպես վարվեր ինձ հետ»։ Կամ՝ «Եթե Նա գիտեր, որ սա տեղի է ունենալու, կարող էր կանխել, բայց չի կանխելու»։ Կամ իմ սիրելի հարցը. «Եթե Աստված մեզ այդքան շատ է սիրում, ինչո՞ւ պետք է մեզ հետ այսպես վարվի»։

Ես հաճախ եմ լսել վիրավորված, հիասթափեցնող հայտարարությունները, այնպես որ ես սա չեմ հորինում։ Այսպիսի մի օրինակ բերեմ. ամուսիներն ունեին մի ավտոմեքենա, որի վրա պետք է մոտավորապես 600 դոլարի աշխատանք կատարվեր։ Ավտոմեքենան աշխատում էր, բայց շաբաթ առ շաբաթ վատանում էր նրա աշխատանքը։ Նրանք պարզապես չունեին այդ 600 դոլարը և հազիվ էին ամեն ամիս գոյատևում։ Նրանք չէին կարողանում իրենց բյուջեից ոչ մի դրամ օգտագործել ավտոմեքենայի համար։ Նրանք այնպիսի վիճակում էին, որ նույնիսկ պատկերացում չունէին, թե ինչ անել։ Նրանք աղոթել էին և Աստծուց խնդրել, թե ինչ անեին։ Ասեմ, որ նրանք հետևողական տասանորդ էին տալիս եկեղեցուն՝ եկեղեցու կարգի համաձայն։ Մարդկանց աչքին նրանք լավ մարդիկ էին, պարզապես հայտնվել էին դժվարին իրավիճակում։

Մի կիրակի, կեսօրից հետո, երբ ավարտվել էր եկեղեցու պաշտամունքը, այդ ամուսինները որոշեցին զբոսանքի գնալ։ Նրանք ավտոմեքենայով շրջում էին քաղաքով, շարունակում էին շրջել և պատահաբար անցան մի մեծ ավտոսրահի կողքով։ Հանկարծ նրանց մեջ մի պայծառ միտք ծագեց՝ կանգ առնել և մի փոքր երազել, քանի որ երազանքներն Աստծո գաղափարն էին, և մի քիչ երազելու մեջ ոչ մի վատ բան չկար։ Իրականում, ավտոկայանատեղիում «ի՞նչ կլիներ, եթե» խաղը խաղալը թվում էր թեթևացում այն ​​փոթորկալից իրավիճակից, որում նրանք գտնվում էին։

Մինչ նրանք ավտոմեքենաներին էին դիտում, մի վաճառող դուրս եկավ և սկսեց զրուցել նրանց հետ։ Նա հարցրեց նրանց, թե եթե կարողանային, ո՞ր մեքենան կցանկանային ունենալ։ Նրանք վստահեցրին, որ կարևոր չէր լինի, թե որ մեքենան, քանի որ նրանք չէին կարող իրենց թույլ տալ նախ նորոգել իրենց ունեցածը, էլ ուր մնաց նորը ձեռք բերել։ Վաճառողը մեղմ ծիծաղեց՝ ասելով, որ հասկանում է, թե ինչ է դա նշանակում։ Նրանք հավանեցին վաճառողին, քանի որ նա շատ բարյացակամ մարդ էր՝ իր «կարող եք վստահել ինձ» կապույտ աչքերով։ Վաճառողն ասաց նրանց, որ իրենց ավտոսրահն այդ շաբաթավերջին հատուկ միջոցառում էր անցկացնելու և ասաց, որ նրանց չէր խանգարի միփոքր երազելը։ Վաճառողն ասաց. «Եկեք պարզ հաշվարկներ անենք, ուղղակի հետաքրքիր կլինի և տեսնենք, թե ինչ կլինի»։ Այսպիսով, ուղղակի հետաքրքիր լինելու համար, ամուսինները համաձայնվեցին մտնել ավտովաճառքի գրասենյակ։

Վաճառողը ցույց տվեց նրանց, թե որքան կստանային իրենց հին ավտոմեքենայի համար և որքան կկազմեին իրենց ամսական վճարումները։ Ջերմ ձայնով նա ասաց նրանց, որ եթե ստանային այն ավտոմեքենան, որը ցանկանում էին, հատկապես այդ պահին, երբ ավտոսրահն այդ շաբաթավերջին հատուկ ակցիա ունենար, նրանք ստիպված չէին լինի նորոգել իրենց հինը։ Նրանք կարող էին նույնիսկ մի պահ շրջել այդ նոր ոճի ավտոմեքենայով։ Այնուհետև վաճառողը հարցրեց նրանց. «Արդյո՞ք չէիք ցանկանա։ Ձեզ պետք է պարզապես պատկերցնել ձեզ այդ նոր ավտոմեքենայում»։ Ամուսիները կարող էին պատկերացնել իրենց այդ գեղեցիկ ավտոմեքենայում՝ առանց անհանգստության, ժպտալով շրջելիս, և ամեն ինչ լավ կլիներ։ Վաճառողը կրկին հարցրեց. «Եթե ես կարողանամ համոզել իմ մենեջերին հաստատել ամսական վճարումները, պատրա՞ստ եք լուրջ ընդունել ձեր երազանքի այս մեքենան, որովհետև, վերջիվերջո, սա կյանքի համար կարևոր գործարք է»։

Մինչ վաճառողը մի պահ բացակայեց, ամուսիններն սկսեցին ջերմեռանդորեն աղոթել. «Ո՜վ Տեր Հիսուս, եթե սա Քեզանից է, Տե՛ր, մենք աղոթում ենք, որ այդ թվերը հաստատվեն, և դրանով կիմանանք, որ Դու ես կազմակերպել այս ամբողջ հրաշալի իրադարձությունը»։ Բայց նրանք չէին գիտակցում, որ իրենց նայանգում նույնսիկ սնանկացած հանցագործը կարող է վարկ ստանալ, բայց այսլ հարց էր, թե արդյոք կկարողանալ վարկը փակել։ Վաճառողը վերադարձավ։ Նա ժպտալով և ոգևորված ասաց. «Մենեջերն ասաց, որ կարելի է փորձել»։ Վաճառողը հենց այդպես էլ արեց, նա նույնիսկ միացավ նրանց՝ Աստծուն գովաբանելով հրաշքի համար։

Նրանք ստորագրեցին անհրաժեշտ փաստաթղթերը, թողեցին իրենց հին մեքենան և հեռացան նոր մեքենայով՝ մտածելով. «Սա պետք է, որ Աստծուց լինի։ Այո՛, սա Աստծուց էր»։ Նրանք երգում, փառաբանում և ուրախանում էին՝ Տիրոջ հրաշքով։

Բայց, երկու ամիս անց, երբ նրանք սկսեցին գիտակցել, որ սնանկանում են և կորցնելու են մեքենան, քանի որ չէի կարող վճարել ավտոմեքենայի վարկը և այդ ընթացքում կկորցնեն ամեն ինչ, նրանք զայրացան ու դառնացան։ Ամուսինները հիասթափության մեջ գոռում էին՝ լաց լինելով. «Ինչպե՞ս կարողացար թույլ տալ սա Տեր Աստված։ Ինչո՞ւ սա պատահեց մեզ հետ։ Ինչո՞ւ ես այսպես վարվում մեզ հետ։ Մի՞թե Դու չես սիրում մեզ»։

Ինչպե՞ս է պատահում, որ երբ մեզ հետ ամեն ինչ լավ է, մենք այնքան վստահ ենք, որ Աստված մեզ սիրում է մեր ամենաանհավանական երազանքներից անդին, բայց հենց որ ամեն ինչ դժվարանում է, և մենք սկսում ենք անհանգստանալ ու հոգնել, հանկարծ սկսում ենք մտածել, թե որտեղ է Աստված և արդյո՞ք Նա սիրում է մեզ։ Արդյո՞ք Նա հանկարծ փոխվեց մեր հանդեպ և դարձավ ոչ հուսալի և անվստահելի մեկը, թե՞ մեր մեղքով են բաներ պատահում։

Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Տերն էր, որ այդպես վարվեց այդ ամուսինների հետ։ Ո՞վ էր պատասխանատու ստեղծված իրավիճակի համար։ Ձեր կարծիքով, ի՞նչ կարող էին և պետք է անեին այդ ամուսինները՝ հաշվի առնելով իրենց հանգամանքները։

Իսկապե՞ս Աստված էր, որ նրանց հետ այդպես վարվեց։ Իհարկե ո՛չ։ Նրանց քայլերի հետևանքներն իսկապես Աստծու դատաստանն էր նրանց դեմ, թե՞ դրանք սխալ ընտրության հետևանքներն են, և որ նրանք ինքներն իրենց հետ այդպես վարվեցին։ Անկեղծ պատասխանեք։

Եթե ​​դու որոշել էիր ամուսնանալ սխալ մարդու հետ, արդյո՞ք Աստված էր մեղավոր։ Իհարկե ո՛չ։ Եվ նույնիսկ, եթե դու որոշես ամուսնանալ սխալ մարդու հետ, Տերը նույնիսկ այդ իրավիճակում չի լքի քեզ։ Նա կուղեկցի քեզ՝ քո բոլոր դժվարությունների միջով և մենակ չի թողնի քեզ քո տառապանքների մեջ։ Այն փաստը, որ Աստված գիտի, որ մենք կործանվելու ենք, չի նշանակում, որ հենց Նա է որոշել, որ այդպես պետք է լինի։ Ես ասում եմ, եթե Աստված գիտի մի բան, դա չի նշանակում, որ դա Նրա կարգադրությամբ է այդպես լինում։ Աստված դաժան չէ՛. երբե՛ք։ Նորից կրկնեմ. այն փաստը, որ Նա գիտի, որ դու կործանվելու ես, չի նշանակում, որ հենց Նա է ասել. «Թող այդպես լինի»։

Տեր Աստված բարի է։ Եվ Աստված բարի է մի՛շտ։ Նա ոչ միայն բարի բաներ է անում, ոչ միայն բարի բաներ է ասում, ոչ միայն Նրա հետ պարզապես հաճելի և հանգիստ, այլ այն, որ Աստված Ի՛նքն է Բարության մարմնացումը։ Աստված կատարելապես բարի է, քանի որ Նա կատարյալ է ամեն ինչում և չի փոխվում բարուց բացի որևէ այլ բանի։ Աստված նման չէ ամպերին, որ փոփոխական են լինում՝ միշտ փոխում են իրենց ձևը երկնքում։ Նա կատարելապես անփոփոխ է ու հետևողական է։ Աստված կատարյա՛լ սեր է, կատարյա՛լ բարիք պարգևող է, կատարյա՛լ առատաձեռն և կատարյա՛լ բարի՝ միշտ։ Եվ Աստված չի՛ փոխվում, «չի՛ թոռոմում», միշտ «թա՛րմ» է։

Ուստի եկե՛ք ուշիմ լինենք, խորհենք Աստծու ով լինելու վրա։ Լինենք ազնիվ, հաշվետու և թափանցիկ՝ մեր և մեր կյանքի հանդեպ։ Աստծու սիրտը մեր հանդեպ սիրով է լցված՝ մեր կյանքի բոլոր ոլորտներում։ Եկե՛ք թույլ չտանք, որ մենք սայթաքենք՝ մեղադրելով Աստծուն՝ այն Անձին, ով Միակն է ողջ հավերժության մեջ, ով այնքան շատ է սիրում մեզ, որ Իր կյանքը տվեց մեզ համար։ Մտածեք այս մասին…

(Թարգմանությունը՝ Արթուր Իսպիրյանի / Translation by Artur Ispiryan

Leave a Reply