IP040 ԱՐԴԱ՞Ր։ Ի՞ՆՉ ՉԱՓԱՆԻՇՈՎ ՈՐՈՇԵՑԻՆՔ, ԹԵ ԻՆՉՆ Է ԱՐԴԱՐ

Ի՞նչ չափանիշով ենք մենք հաճախ որոշում, թե ինչն է արդար։ Մի օր մի մարդ գոռաց ինձ վրա՝ ասելով. «Քրիստոնեությունը արդար չէ՛, ո՛չ էլ Աստված է արդար»։

Խաբեությունը, մեզ կամ ուրիշներին արժեքավոր ինչ-որ բանից զրկելը խաբեության կամ խարդախության միջոցով, հատկապես հեշտ է արդարացնել, երբ մենք ինքներս մեզ համար կերտում ենք իրավիճակներ և կարծես մեր «սեփական ֆիլմում» ներկայացնում ենք մեզ որպես ինչ-որ տեսակի անարդարության զոհեր: Եվ այո, ես կարծում եմ, որ շատ մարդիկ իսկապես կերտում են իրավիճակներ և իրենք իրենց ներկայացնում են որպես անարդարության դժբախտ զոհեր: Եդեմական Պարտեզում Եվայի գործողությունները մեղադրում էին Աստծուն՝ անարդար լինելու մեջ, քանի որ նա կարծում էր, որ Աստված ինչ-որ կերպ իրենց բռնած պահում էր:

Երբ մենք մեզ անարդարության զոհեր ենք դարձնում, դրանից հետո, մեզ համար կարևոր է դառնում հաշվեհարդար տեսնելը, մենք սկսում ենք վերանայել մեր վրա եղող «ճնշումները» և ինքներս մեզ ասում. «Ես չեմ խաբում, ես ուղղակի վերականգնում եմ արդարությունը»։ Արդարության վերականգնո՞ւմ։ Սա այնքան ծիծաղելի է, քանի որ նման է նրան, երբ ես ինքս ինձ խոսելով ասում եմ. «Ես չունեմ մոլուցքային անհատականություն, ես պարզապես ամեն ինչ շատ եմ անում»։

Մենք բոլորս լսել ենք բազում պատմություններ այն մարդկանց մասին, թե ինչպես են լավ կերպով սկսել ամեն բան, բայց հետո սխալվել ու շեղվել ուղիղ ճանապարհից։ Նման պատմություններ լինում են աշխարհի գրեթե բոլոր վայրերում։ Երբ մենք նման պատմություններ ենք լսում, գլուխներս թափ ենք տալիս, լեզուներս կծում և ինքներս մեզ ասում. «Ինչպե՞ս կարող էր սա պատահել նրանց հետ։ Չէ՞ որ նրանք լավ մարդիկ էին»։ Բայց այսպիսի մի հարց. «Որքանո՞վ է այդ մեր ասած լավը բավականաչափ լավ, իսկ որքանո՞վ է վատը՝ չափազանց վատ։ Ի՞նչ չափանիշով ենք որոշում, որ լավ մարդ ենք։ Ամեն ինչ սկսվում է փոքր խախտումներից կամ զանցանքներից, որոնք բոլորն էլ այնքան նուրբ են, ինչպիսին որ այս ու այն կողմ  «թափառելու» գաղափարը։

Մենք փորձում ենք աշխատել ինքներս մեզ վրա, որ կատարելագործենք մեր մեջ հղկված անտարբերություն։ Մենք փորձում ենք հմտորեն թաքցնել մեր ներսում եղող  վախերը, դրանով կարծես վատ ենք զգում, որ նմանվում ենք «խաբեբայի», ով չի ուզում բացահայտ խոսել իր ներսում եղող վախերի մասին։ Մեզանից ոմանք էլ նմանվում են նրանց, ովքեր փորձում են սովորել գրանցամատյանից փոքր քանակությամբ տեղեկություններ կորզել։ Հաճախ էլ փորձում ենք կոծկել մեր ներսում կատարվող շատ բաներ։ Եվ մեր մեջ սկսում է ձևավորվել հատուկ վարքագիծ։

Արդյո՞ք նկատում ենք «խավարի միջով սողացող համաճարակը» և մտածում, թե արդյո՞ք արդար է, որ այն մեզ էլ կարող է առնչվել։ Շատ հաճախ մեզ կարող են գիրացնել ոչ դե ինչ-ինչ քաղցր կամ խմորային կերակուրները, այլ մեր այն կենսակերպը, որում գերակշռում են մեզ տանջող մտքերը։

Ոչ ոք երբեք մի օրում չի զարթնում և որոշում գող, խարդախ կամ խաբեբա մարդ դառնալ։ Ոչ էլ մի օրում պարզապես արթնանում ենք  և մտածում. «Կարծում եմ, որ այսօր կսկսեմ իմ գող-թմրամոլի կարիերան»։ Գող, խաբեբա, թմրամոլ և նման վատ կենսակեպի ձևավորվելը սովորաբար երկար, դանդաղ ընթացող հրապուրանք է, որն ի վերջո տանում է դեպի կործանարար  քաոս և խավար։  Եվ «խավարի մեջ քայլող համաճարակը», կամ «աղետալի տանջանքը» (տե՛ս Սաղմոս 91-ը) գալիս և տիրանում է մեր սրտին «աղետալի մռայլության» մեջ։

Աստիճանաբար անդունդ իջնող կյանքի պատմությունը երբեմն դժվարացնում է նշմարել, թե ինչպես է մարդը աստիճանաբար գնում դեպի խավարը։ Շատ անգամ, մարդիկ առանց լուրջ գիտակցելու՝ ենթագիտակցորեն են ավելի շատ փնտրում կարճ «ուղիներ» իրենց խնդիրները լուծելու համար։ Մեղքերի մեջ ընկնելը, երբեք միանգամից չի պատահում, ինչպես օրինակ հանկարծակի մեր գլխին ընկնող աղյուսը։

Սովորաբար այն աստիճանական ընթացք է, որ դանդաղորեն տանում է դեպի ոչնչացում։ Մեղքը քիչ-քիչ, դանդաղ քայլերով է ներխուժում կյանք, մինչև որ մի օր էլ արթնանում ենք և հասկանում, որ խորը «կեղտաջրի» մեջ ենք։ Հաճախ մենք գիտակցված որոշումներ ենք կայացնում՝ լուրջ խաբելու համար։ Ինչպես օրինակ, ազարտային խաղերի տեսության մեջ, խաբեության և այլ վատ վարքագծի դեպքում պայքար է ընթանում կարճաժամկետ և երկարաժամկետ շահույթների միջև։ Գրեթե միշտ կա լարվածություն՝ ավելի արդարացի և պակաս սկզբունքային ընտրության միջև։ Եվ հետո մենք մի օր էլ նկատում ենք, որ մեր կյանքում մեղքն է «տիրակալը»։

Ե՞րբ են մեր կատարած ընտրությունները բավականաչափ ազնիվ։ Կրկին, որքանո՞վ է լավը բավականաչափ լավ, որքանո՞վ է վատը՝ չափազանց վատ։ Ո՞ր պահին ենք մենք այնքան խաղաղության պակաս ունենում, որ պատրաստ ենք Աստծուն օգնության համար աղաղակել։ Այնուամենայնիվ, հոգեբանները նշում են, որ թերևս ամենաուժեղ ցանկությունը՝ անպատվաբեր լինելու, բխում է անարդարության խորը զգացումից։

Հենց մարդիկ սկսում են մրցակցության մեջ մտնել և համեմատվել ուրիշների հետ, նրանք նաև սկսում են իմանալ ուրիշների թաքնված առավելությունների մասին։ Օրինակ մրցակցություն կարող է առաջ գալ մասնավոր ուսուցիչների միջև, կամ ո՞վ է ընտանիքում ամենաշատը գումար աշխատում, կամ ուսուցիչներից ու դասախոսներից ո՞վ է ավելի շատ կապ պահում շրջանավարտների հետ։ Մրցակցություն կարող է առաջ գալ օրինակ նաև գոլֆի կանոնավոր խաղի ժամանակ՝  ղեկավարի հետ։ Մարդիկ կան, որ օրինակ վարկ են վերցնում՝ մրցակցի հանդեպ առավելություններ ձեռք բերելու համար։ Եվ այս ու նմանատիպ ամեն բան կարող է արդարացի թվալ։

Շատ բաներ կարող են մարդիկ համարել անարդար՝ իրենց հասկացողությամբ և շատ բաներ էլ արդարացի համարել ու համակերպվել դրանց հետ։  Հաճախ ասում են, որ որևէ սարսափելի հիվանդություն այդքան էլ սարսափելի չէ հիմա, երբ գրեթե բոլոր մարդիկ այն ունեն։ Կամ օրինակ, երբ զավակը ծնողին ասում է. «Քո խրատներն ու խորհուրդները, կամ արածները այդքան էլ իրենցից բան չեն ներկայացնում։ Քո խրատելով դու պարզապես չես ուզում, որ ես կյանքը վայելեմ։ Դա արդար չէ։ Իմ շրջապատում բոլորն էլ իմ պես են ապրում»։ Իսկապե՞ս։ Արդա՞ր չեն օգտակար խրատները։

Եվ շատ դեպքերում արդյո՞ք մենք մեզ դեռահասների պես չենք պահում, երբ Աստծու մասին ենք մտածում կամ ուզում ենք մոտենալ Նրան՝ մեր ուզածը ստանալու համար։ Ու երբ մենք մեր ուզածը չենք ստանում Աստծուց, սկսում ենք մատ թափ տալ ու ասել. «Ո՜հ Աստված իմ, սա արդար չէ։ Ինչո՞ւ ես այդպես վարվում ինձ հետ, Տե՛ր»։ Կամ էլ ասում ենք. «Չէ՞ որ Դու Աստված ես։ Եթե այդքան բարի ես, ինչպե՞ս կարողացար թույլ տալ, որ այս ամենը պատահի ինձ հետ։ Ո՛չ, աա արդար չէ»։ Ի՞նչ։ Արդա՞ր։ Արդյոք արդա՞ր է այն ամենն, ինչ կատարվում է մեզ հետ։

Իրականում, Տերն ավելին է, քան զուտ արդար լինելը։ Նա գերազանցեց արդարությունը և Իր կյանքը տվեց մեզ համար։ Այո՛, ճիշտն ասած, քրիստոնեությունը արդար լինելը չէ զուտ, այն ավելի՛ն է, քան արդար լինելը։

Այս կյանքում բոլորս ենք սայթաքում և սահում ինչ որ տեղերից, բայց մինչ մենք մեր ուղին տանող ճանապարհով ենք ընթանում, եկե՛ք ընտրենք Հոգու Պտուղները (Գաղատացիներին 5.22-23) և թույլ չտանք, որ մեր աչքերը սովորեն մեր շուրջը տիրող մռայլությանն ու խավարին։ Բարեկամնե՛ր, թույլ մի՛ տվեք, որ ձեր աչքերը սովորեն խավարին։

Աստված իսկապես արդարադատ է և արդար, և մենք պետք է չհենվենք մեր սեփական հասկացողության վրա և գիտակցենք, որ Աստված Աստվա՛ծ է, իրականում Նա է այն Միակը, ով ինչ որ անում է, իսկապես լավ է անում՝ արդար ու ճշմարտապես։

(Թարգմանությունը՝ Արթուր Իսպիրյանի / Translation by Artur Ispiryan.

Leave a Reply